ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.02.2024
Շրջակա միջավայրի նախարարության և Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ/Environment and Health NGO-ի կողմից հայտարարվում է ՄՐՑՈՒՅԹ

ՄՐՑՈՒՅԹ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 
Ջուրն  ամենաթանկ ռեսուրսներից մեկն է, որը պահպանելու համար միասնական ջանքեր են պահանջվում։ Այն կարող է հանդես գալ որպես միջոց՝  ավելի խաղաղ և բարեկեցիկ աշխարհ ստեղծելու համար:
Այս խորհրդով առաջնորոդվելով, Շրջակա միջավայրի նախարարության և գործընկեր Շրջակա միջավայր և առողջություն ՀԿ/Environment and Health NGO-ի կողմից  հայտարարվում է  ՄՐՑՈՒՅԹ. 
-«2024թ-ի Ջրի համաշխարհային օրվան նվիրված լոգոտիպի պատրաստում» 
Մրցույթին ներկայացվող լոգոտիպը պետք է՝ 
-արտացոլի օրվա խորհուրդը, 
-լինի SVG, PNG, JPG ֆորմատի որակյալ ֆայլ  
Մրցույթին կարող են մասնակցել 8-ից 18 տարեկան երիտասարդները (որպես անհատ կամ ոչ ավել քան 3 հոգանոց խմբով) ՀՀ բոլոր մարզերից՝ լրացնելով հայտն այստեղ՝  https://bit.ly/3OGOGIg  և ուղարկելով լոգոյի ֆայլը eahngo@gmail.com էլ հասցեին։
Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 10
ՄՐՑԱՆԱԿԸ՝ լավագույն լոգոն կդառնա միջոցառման խորհրդանիշը, իսկ հեղինակ (ները) կստանան հուշանվեր ու հնարավորություն մասնակցելու մարտի 22-ին Երևանում կայանալիք տոնակատարությանը։
Միջոցառումը կազմակերպվում է   «Հայաստանում հաղորդակցման և իրազեկման բարձրացում» գործողությունների շրջանակներում «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի ներքո, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։