«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» աջակցությամբ իրականացվել են «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և էներգետիկ կառավարիչների նշանակման» թեմայով դասընթացներ:
ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում 2024 թ. հոկտեմբերի 17-24-ը շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» աջակցությամբ իրականացվել են «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և էներգետիկ կառավարիչների նշանակման» թեմայով դասընթացներ Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի համապատասխան մասնագետների համար:
Ծրագրի փորձագետները ներկայացրել են էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման կարևորությունն ու դրա շուրջ տարվող աշխատանքները:
Համայնքային մասնագետները դասընթացի ժամանակ ծանոթացել են էներգետիկ կառավարման համակարգի աշխատանքին, դրա միջոցով ստացվող տվյալներին և դրանց կիրառությանը: Ներկայացվել է Երևան քաղաքի օրինակը, թե ինչպես է համակարգը ներդրվել և ինչ խնդիրներ են արձանագրվել:
Ընդգծվել է, որ էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգը կօգնի հետևել համայնքապատկան հաստատությունների էներգետիկ հոսքերին և կնպաստի դրանց արդյունավետ կառավարմանը։