ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.08.2024
էկոպարեկային ծառայության կողմից շարունակվում են իրականացվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի  աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոսի 26-ին Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից  դուրս է բերվել ապօրինի տեղադրված 107 հատ խեցգետնաորսիչ և 73 հատ ձկնորսական ցանց: 
 Փաստի վերաբերյալ կազմվել  է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: