Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները շարունակում են իրականացնել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
Միջոցառումների շրջանակում, հերթական շրջայցն իրականացնելիս, սույն թվականի հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Լճափ բնակավայրին հարող լճի ափամերձ հատվածում ծառայության աշխատակիցների կողմից ստուգմամբ հայտնաբերվել է դեռևս ինքնությունը չպարզված «ձկնորսի» կողմից կայանված ձկնորսության համար նախատեսված լողամիջոց, որի մեջ եղել է 9 հատ խեցգետնաորսիչ:
Նշված վայրում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվելու համար մուտքի-ելքի կետ նախատեսված չէ:
Հայտնաբերված լողամիջոցը և խեցգետնաորսիչները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: