ԹԵՄԱ՝ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայութուն. գործարկում, համալրման գործընթաց:
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,, նոյեմբերի 7-ին, ժամը 14։00 «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի մամուլի ասուլիսը։
Էկոպարեկային ծառայության պետը կխոսի ծառայության գործարկումից, կներկայացնի կառուցվածքը, գործառույթները, համալրման ընթացակարգը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։
Հիշեցնենք որ ծառայության գործարկմամբ կարգավորվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացման օրենսդրությամբ սահմանված գործառույթը։
Ծառայության գործարկմամբ պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը պետք է իրականացվի 24/7 ռեժիմով, ինչպես նաև ծառայողին իրավունք վերապահվի արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով կազմելու վարչական իրավախախտման արձանագրություններ և հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավախախտման դեպքերով էկոպարեկային ծառայության օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդություն ներկայացնել՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Հրավիրում ենք լուսաբանման:
ՀԱՍՑԵ՝ ք. Երևան, Մովսես Խորենացու փող., 15 շենք
