Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը ներկա են գտնվել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի, Սյունիքի և Սիսիանի, Կապանի տեղամասերի համալրման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունում անցկացվող ավագ և գլխավոր էկոպարեկային ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին։
Դիմորդները հանձնել են հետևյալ նորմատիվները.
- Ձգումներ պտտաձողի վրա կամ սեղմումներ՝ հենում պառկած,
- վազք՝ 100 մետր,
- վազք՝ 1000 մետր։
Այս փուլում բոլոր դիմորդները ցուցաբերել են գերազանց արդյունք, այնուհետև մասնակցել են հարցազրույցի փուլին։
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներն արդեն կնշնակվեն համապատասխան պաշտոնների և կներգրավվեն հատուկ ուսուցման դասընթացներում։
