ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.10.2022
Էկոլոգիական կրթությունը Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում

Շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքը և բնական ռեսուրսների անխնա օգտագործման վերաբերյալ մակերեսային ընկալումը հետևանք են էկոլոգիական գիտելիքների և մշակույթի ցածր մակարդակի կամ բացակայության: 
Հետևաբար նոր էկոլոգիական մտածելակերպի ձևավորումը, հիմնված բնության և հասարակության համատեղ զարգացման սկզբունքների վրա, անհնար է առանց համընդհանուր էկոլոգիական կրթության և դաստիարակության:
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները դպրոցներ և նախակրթական հաստատություններ պարբերաբար փոխադարձ այցերի միջոցով շարունակում են իրականացնել էկոլոգիական իրազեկմանը և մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։