Շրջակա միջավայրի նախարարությունն ապրիլի 30-ին նախաձեռնել է մասնագիտական հանդիպում-քննարկում՝ Հայաստանում ներքին և ներգնա զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, զբոսաշրջային միավորումների ու ֆեդերացիաների ղեկավարների, ներկայացուցիչների, գիդ-ուղեկցորդների և ոլորտում մասնագիտացված բլոգերների հետ։
Հանդիպման օրակարգում կլինեն Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջային այցերի կազմակերպման հետ կապված հիմնախնդիրների վերլուծությունն ու այցելությունների կանոնակարգումը։
Հանդիպման ընթացքում ոլորտում գործունեություն ծավալող անձինք հնարավորություն կունենան ներկայացնել առկա իրավիճակը, վերհանել մասնագիտական գործունեության ընթացքում ծագած խնդիրներն ու փոխհամագործակցության մթնոլորտում ներկայացնել առաջարկներ։
Քննարկումը կվարի Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, ներկա կլինեն նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմսմբ զբաղվող ՊՈԱԿ-ների ղեկավարները:
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 14։30, ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 5-րդ հարկ, նիստերի դահլիճում։
Մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն,ազգանուն, կազմակերպություն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե։
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 559 հեռախոսահամարով։
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։