Սիրելի' պատանիներ, հրավիրում ենք մասնակիցը դառնալու Շրջակա միջավայրի նախարարության էկոկրթական հերթական միջոցառմանը՝ նվիրված կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան։
Հոկտեմբերի 4-ին 13:00, եկե՛ք Հայաստանի բնության պետական թանգարան՝ տեղեկանալու՝
- Հայաստանի կենդանական աշխարհի առանձնահատկությունների մասին,
- ի՞նչ է անում մեր երկիրը կենդանական աշխարհի պահպանման համար,
- ինչպե՞ս ենք կազմակերպում կենդանատեսակների ներմուծումն ու արտահանումը,
- արդյո՞ք անհրաժեշտ է թույլտվություն կենդանի ներմուծելու կամ արտահանելու համար,
- ինչպե՞ս է կազմակերպվում որսորդությունը։
Կստանաք վայրի կենդանատեսակներին վերաբերող ձեզ հուզող հարցերի պատասխանները։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 11 818 565 հեռախոսահամարով։
Հասցե՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի պող., 34 շենք՝ Հայաստանի բնության պետական թանգարան
Սիրով սպասում ենք։