ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.04.2025
Էկոկրթական միջոցառում Հայաստանի բնության պետական թանգարանում

Միասին տոնենք Երկրի օրը և Բնապահպանական գիտելիքի օրը.
Էկոկրթական միջոցառում
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ,
Շրջակա միջավայրի նախարարությունը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու էկոկրթական միջոցառման, որը նվիրված է Երկրի և Բնապահպանական գիտելիքի օրերին։ Սա բացառիկ հնարավորություն է ոչ միայն խորամուխ լինելու բնապահպանական արդիական խնդիրների մեջ, այլև դառնալու այդ խնդիրների լուծման իրական մասնակից։
Ի՞նչ է սպասվում ձեզ միջոցառման ընթացքում
- Ինչ է էկոկրթությունը և ինչու է այն կարևոր
- Ինչու և ինչպես պետք է տոնել «Երկրի օրը»
- Յուրաքանչյուրիս դերը բնության պահպանման գործում՝ նախաձեռնողականություն և իրազեկվածություն
- Գործնական քայլեր՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված
Միջոցառումը կանցկացվի ապրիլի 17-ին, ժամը՝ 15։00-ին, Հայաստանի բնության պետական թանգարանում
(Հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 34 շենք)։
Ձեր մասնակցությունն ապահովելու համար խնդրում ենք զանգահարել՝
+374 11 818 555 (ներքին՝ 5170) հեռախոսահամարով։
Միացե՛ք մեզ՝ ճանաչելու, մտահոգվելու և փոխելու աշխարհը դեպի կանաչ ապագա։