ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.04.2024
Բնապահպանական միջոցառում-աշխատարան դպրոցականների մասնակցությամբ

Բազմակի օգտագործման կտորե տոպրակների կիրառման խթանմանը  նվիրված բնապահպանական միջոցառում-աշխատարան դպրոցականների մասնակցությամբ:
Շրջակա միջավայրի նախարարության և «Կայուն նորարարության կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ միջոցառման շրջանակում Հայաստանի բնության պետական թանգարանն իր հարկի տակ էր հավաքել դպրոցականներին՝ խոսելու պլաստիկի, մասնավորապես՝ պոլիէթիլենային տոպրակների վնասների, վտանգավորության, բնության վրա պլաստիկի անդառնալի վնասը նվազեցնելու օրենսդրական քայլերից։
Նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները խոսել են պլաստիկի վնասներից, հանրապետությունում  մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակներով, կենցաղային այլ պարագաներով բնության աղտոտվածության հետևանքներից, դրանք մեղմող միջոցառումներից ու օրենսդրական նախաձեռնություններից։
Միջոցառման երկրորդ հատվածում «Կայուն նորարարության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցչի օգնությամբ աշակերտները կտորե ձևվածքները բազմակի օգտագործման պայուսակների են վերածել և փաստել' իրենց ձեռքերով կարած տոպրակները սիրով են կրելու' շրջակա միջավայրը խնայելով ու շրջապատում օրինակ ծառայելով։
Միջոցառումն իրականացվել է  ՄԱԶԾ ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրերի աջակցության շնորհիվ, «Ասա ո՛չ պլաստիկ տոպրակին» ծրագրի շրջանակում։
Հետևե՛ք Շրջակա միջավայրի նախարարության բնապահպան միջոցառումներին։ 
UNDP in Armenia
Sustainable Innovation Center
GEF Small Grants Programme
Global Environment Facility