Օրեր առաջ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ։
Ահազանգը փոխանցվել էր համապատասխան ծառայություններին և քարարծիվը տեղափոխվել էր «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։
Մի խումբ կենդանաբույժների և բժիշկների միջամտությամբ «Ամիրյան Վետ» անասնաբուժական կլինիկայում կատարվել է վիրաբուժական միջամտություն և փրկվել է թռչունի կյանքը։
Նշենք, որ թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում նման հոգատար վերաբերմունքի համար։
Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը։