ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2024
Ձկնագողության դեմ հետևողական պայքարի ընթացքում առգրավվել է 257կգ սիգ

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՇՄՆ  Էկոպարեկային ծառայության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության  աշխատակիցների համատեղ շուրջօրյա ուժեղացված ստուգայցերի ընթացքում Սևանա լճում, հարակից բնակավայրերում, Երևան քաղաքի, ՀՀ մարզերի ավտոճանապարհներին, շուկաներում և բացօթյա վաճառակետերում հայտնաբերվել և առգրավվել է.      
 - 257կգ ձուկ                    
 - 6 ապօրինի վաճառք
-  3 ապօրինի տեղափոխում                                           
-  3 ձկնագողություն                          
-  6 լողամիջոց                                 
-  4 ձկնորսական ցանց
- Հարուցվել է 7 վարչական և 4 քրեական վարույթ
- Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը 1.104.500դր է 
 Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ  խնամքի կենտրոններ։
Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։

ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայություն/Ecopatrol service of the MOE of RA
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB
ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia