Շարունակվում են ոլորտի թվայնացման աշխատանքները. համագործակցության հուշագիր անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների թվայնացման նպատակով։
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման կարևորությունը, ինչպես նաև այն, որ շրջակա միջավայրի նախարարությունը երկարաժամկետ հեռանկարում ունի մեծածավալ անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների իրականացման կարիքները հաշվի առնելով, ինչպես նաև նպատակ ունենալով նորարարական ծրագրային ապահովման և էլեկտրոնային ու տեխնիկական լուծումների միջոցով նպաստելու անտառային ռեսուրսների վերականգնմանը, կանխարգելելու բացասական գործոնների ազդեցությունից վնասված անտառային էկոհամակարգերի դեգրադացիան, ապահովելու անտառների արտադրողականության բարձրացումը, պահպանելու անտառային կենսաբազմազանությունը, ընդլայնելու բնական վերաճը և անտառածածկ տարածքները, Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի, և «Սոուլմի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս ընկերության տնօրեն Պավել Խաչատրյանի, կնքեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել ՀՀ օրենսդրության սահմաններում միավորելու իրենց ջանքերը՝ ներդնելով իրենց մասնագիտական, մարդկային և տեխնիկական ռեսուրսներն ու ներուժը՝ շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանն ու վերականգնմանն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացման համար։