Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը և վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը մասնակցել են բարձրաստիճան հատվածի նախարարական երկխոսություններին (Առաջնորդների գագաթնաժողով):
Տարբեր տարածաշրջանային խմբեր ներկայացնող նախարարներ, միջազգային կազմակերպությունների և բնապահպանական կոնվենցիաների ղեկավարներ գագաթնաժողովի ընթացքում կենտրոնացել են գլոբալ հավակնությունների բարձրացման ու երաշտին դիմակայունության, հողերի վերականգնման ուղղությամբ գործողությունների արագացման վրա:
Ընթացքում անդրադարձ է կատարվել կառուցվածքային խնդիրներին, ինչպիսիք` են պետական և մասնավոր ֆինանսների մոբիլիզացումը՝ ուղղված բնապահպանական խնդիրների հետևանքների վերացմանը, ինչպես նաև` երաշտի ակտիվ կառավարման համար գլոբալ և ազգային քաղաքականության գործիքների ընդլայնմանը: