ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.01.2026
Խնդրում ենք չվնասել Կովկասյան ազնվացեղ եղջերուներին

Հարգելի քաղաքացիներ, այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից  մեկում։
Խնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը։ 
 Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։ 
Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։ 
 Ձեր պատասխանատու վարքագիծը նպաստում է բնության պահպանությանը։ Հետագա նման միջադեպերի դեպքում խնդրում ենք անմիջապես ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ հետևյալ հեռախոսահամարներով՝  +374 268 27171, +374 268 27032։