ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.02.2024
Տրվել է CPDAЕ ծրագրի 2023 թվականի տարեկան հանդիպման մեկնարկը

Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության հյուրընկալել է «Ուղիղ հասանելիություն ունեցող կազմակերպությունների կարողությունների ամրապնդում փորձի փոխանակման միավորման միջոցով կլիմայի ֆինանսավորմանը հասանելիություն ստանալու՝ հարմարվողականության և մեղմման ծրագրեր ու նախագծեր իրականացնելու համար» (այսուհետ՝ CPDAE) պատրաստվածության ծրագրի 2023 թվականի  տարեկան հանդիպումը
Այսօր՝ փետրվարի 20-ին Երևանում տրվել է հանդիպման մեկնարկը։ 
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եսոյանը, տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանը, ներկայացուցիչներ հասարակական և բանկային ոլորտից։
Տարեկան հանդիպման նպատակն է սահմանել ՈւԿԿԱՓՄ առաջնահերթությունները, սահմանել անդամների համագործակցության շրջանակները, ուղիները և ձևաչափերը, պլանավորել աշխատանքները Պատրաստվածության ծրագրի ավարտից հետո և միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում ՈւԿԿԱՓՄ-ի ֆինանսավորման տարբերակները, ինչպես նաև ներկայացնել ՈւԿԿԱՓՄ-ի փորձագետների ռեեստրը, սահմանել վերջինիս կառավարման և շահագործման տարբերակները և ընտրել ՈւԿԿԱՓՄ-ի հանձնաժողովի նոր կազմ։
Ողջունելով հյուրերին Հայաստանի Հանրապետությունում, նախարարի տեղակալը նշել է, որ մեր երկիրն ուրախ է հյուրընկալել միջոցառումը, որը կարող է արդյուդյունավետ հարթակ դառնալ կլիմայի ֆինանսավորման հասանելիության և հարմարվողականության ու մեղմման ծրագրերի և նախագծերի իրականացման ուղղությամբ փորձի փոխանակման համար։
«Մեր կառավարությունը ձեռնամուխ է եղել կլիմայի փոփոխության կանխարգելման և մեղմման խնդիրների լուծմանը՝ իրականացնելով մի շարք բարեփոխումներ, թիրախավորելով բնապահպանական քաղաքականությունը և առաջնահերթությունները։
Կլիմայի փոփոխության մարտահրավերներին պատշաճ դիմակայելու նպատակով պահանջվող անհրաժեշտ գործողություններն ու ֆինանսական ներդրումները զգալիորեն գերազանցում են առկա  ներքին միջոցները։ Ուստի, այս առուով Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքեր մեկտեղումը, հաջողված փորձի փոխանակումը, առավել ևս, նկատի առնելով այն հանգամանքը, որ այս միջոցառման շրջանակներում ներկա գտնվող երկրների ներկայացուցիչները լավատեղյակ են կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված միջոցառուներին՝ հաշվի առնելով խնդրի գլոբալ բնույթը։
Հայաստանի Հանրապետությունն օգտվում է հիմնադրամների ուղիղ հասանելիության մեխանիզմներից իր ազգային հավատարմագրված կառույցի՝ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով՝ Հարմարվողականության հիմնադրամի դեպքում սկսած 2016 թվականից, Կանաչ կլիմայի հիմնադրամի դեպքում՝ 2019 թվականից։ Հիմնադրամների ֆինանսավորմամբ երկրում իրականացվում են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմման և հարմարվողականության՝ ազգային ռազմավարական առաջնահերթություններից բխող միջոցառումներ մի շարք անկյունաքարային ոլորտներում»,-իր խոսքում նշել է նախարարի տեղակալը։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ որ «Ճանապարհը դեպի Երևան» կուղղորդի հանդիպման մասնակիցներին ունենալ արդյունավետ քննարկումներ, սահմանել Փորձի փոխանակման միավորման հետագա գործունեության ճկուն ձևաչափեր, անցկացնել հաջող ընտրություններ և գրանցել բոլոր թիրախավորված արդյունքները։
Ելույթով հանդես է եկել ՈւԿԿԱՓՄ-ի նախագահ  Կլաուդիա Գոլդֆրին, որին հաջորդել է օրակարգային հարցերի քննարկումը։
Հանդիպում-աշխատաժողովը կավարտվի փետրվարի 23-ին։