ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.11.2022
COP27-ի շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները երկկողմ հանդիպում են ունեցել ԱՍԳ գործընկերության ներկայացուցիչների հետ

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի՝ COP27-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները երկկողմ հանդիպում են ունեցել ԱՍԳ գործընկերության (ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումներ, NDC) ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են ԱՍԳ Գործընկերության աջակցության բաժնի ղեկավար Պաբլո Վիեիրան և Գործընկերության աջակցության բաժնի երկրների ներգրավվածության ղեկավար Մարիաննա Պանունցիո-Ֆելդմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ փաստել են, որ Գործընկերության ծրագիրը կառավարությունների համար գործուն  փաստաթուղթ է և գործիք ՝ համակարգելու կլիմայական նախագծերը և NDC-ի իրականացման շրջանակներում գործընկերների գործողությունները, որպեսզի դոնորների աջակցությունը համապատասխանեցվի ազգային կլիմայական առաջնահերթություններին և NDC-ի իրականացման կարիքներին: 
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ այս պահին, մակրոմակարդակով Հայաստանը չունի բնապահպանական օրենսգիրք, որը կապահովի մեկ հովանոց կապող կլիմայի փոփոխությունը և շրջակա միջավայրի բոլոր ենթաճյուղերը (ջուր, թափոններ, շրջանաձև տնտեսություն, անտառներ, հանքարդյունաբերություն, կենսաբազմազանություն և այլն), հետևաբար չկա շրջակա միջավայրի ծածկագիր բոլոր շահագրգիռ հատվածների համար՝ ուղիղ կապով ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման հետ:
Առավել շոշափելի ադյունքներ ապահովելու համար՝ նախարարի տեղակալն ընդգծել է կլիմայական ծրագրերին ռազմավարական և բազմաճյուղ մոտեցումը։ Այս համատեքստում Գայանե Գաբրիելյանն անդրադարձել է նաև պատշաճ ինստիտուցիոնալ ներգրավվածության կարևորությունը և այն ուղիների ուսումնասիրությունը, որոնք կօգնեն այլ ոլորտային գերատեսչությունների առավել ներգրավված լինել կլիմայական քաղաքականության մշակման մեջ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է պետական ներդրումների կառավարման համակարգի ստեղծման Հայաստանի փորձը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է, որ ՀՀ կառավարությունը ստեղծել է նման կառավարման համակարգ և փորձում է բացահայտել կլիմայի դիմացկունության բանկերի համար նախատեսված նախագծերը՝ մշակելով կլիմայի հանրային ներդրումների կառավարման մոդել:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել COP27-ից հետո սույն թվականի դեկտեմբերի 5-ին կազմակերպել Հայաստանում շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ կլիմայական օրակարգի շուրջ հանդիպում-քննարկում ` ԱՍԳ Գործընկերության Աջակցության բաժնի մասնակցությամբ: 
Այս միջոցառումը նաև լավ հնարավորություն կլինի աջակցելու ԱՍԳ Գործընկերության ծրագրի և ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացմանը և տեղեկանալու ոլորտային ռազմավարությունների իրականացման կարգավիճակի մասին,  որոնք պաշտպանում են ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացումը: 
Միջոցառումը կկենտրոնանա նաև ԱՍԳ-ի իրականացման համար ֆինանսական կարիքների վրա՝ քննարկելով կլիմայի ֆինանսավորման ուղիները՝ ներառյալ պետական բյուջեն և միջազգային աջակցությունը: