ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.08.2021
COP26 Glasgow մեկնարկն ավելի քան մոտ է

Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է ս.թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 26-րդ համաժողովին Հայաստանի Հանրապետության պատվիրակության ձևավորման աշխատանքները։ 
Պատվիրակության կազմում` սեփական միջոցներով մեկնել ցանկացողները մինչև ս.թ․ սեպտեմբերի 3-ը կարող են ուղարկել իրենց հայտերը /նաև կենսագրական տվյալները/ press@env.am հասցեով։ 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 37411818517 հեռախոսահամարով։