ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.09.2021
COP26-ին ընդառաջ

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում  Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26) հայաստանյան պատվիրակության կազմում` սեփական միջոցներով մեկնել ցանկացողների հետ։
Հիշցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ավելի վաղ նախաձեռնել էր համաժողովին Հայաստանի Հանրապետության պատվիրակության ձևավորման աշխատանքներ և հայտարարել հայտերի ընդունում։
Արդեն իսկ հաստատված հայտատուներն այսօր գերատեսչության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ քննարկել են համաժողովի նախնական օրակարգը, հանդես եկել առաջարկություններով և դիտարկումներով։
Քննարկվել են համաժողովի թեմաները, դրանք են՝

  • օգնել համայնքներին հարմարվել և պատրաստվել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցություններին,
  • պաշտպանել և վերականգնել բնական միջավայրերը և էկոհամակարգերը՝ մոլորակի կենսաբազմազանությունը պահպանելու համար,
  • արագացնել անցումը դեպի մաքուր էներգիա` խթանելով քիչ ծախսատար վերականգնվող աղբյուրների օգտագործումն ու պահեստավորումը,
  • մաքրել բոլորիս օդը` արագացնելով զրոյական արտանետման տրանսպորտային միջոցների օգտագործումն ամբողջ աշխարհում,
  • խրախուսել և բացահայտել մեր ֆինանսական համակարգերի զարգացումն ու կանաչ աշխատատեղերի ստեղծումը,
  • քաղաքների ու շինությունների դերը` զրոյական արտանետումների հասնելու ճանապարհին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել նախարարության առաջնահերթությունները և ներկայացված առաջարկությունները։