2025 թ․ հոկտեմբերի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կանցկացվի «Ճանապարհ դեպի COP17» միջազգային համաժողովը, որը կհամախմբի պետական, ակադեմիական, միջազգային ու քաղաքացիական համայնքների ներկայացուցիչներին, քաղաքականություն մշակողներին և փորձագետներին։
Համաժողովի նպատակն է քննարկել կենսաբազմազանության ոլորտի առանցքային թեմաները և գործնական փորձը՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) ներքո սահմանված համաշխարհային նպատակներին հասնելու և խնդիրների լուծման ուղղությամբ։
Միջազգային համաժողովի օրակարգը կառուցված է KMGBF-ի չորս հիմնական ուղղությունների շուրջ՝
Պաշտպանել և վերականգնել
Զարգանալ բնության հետ
Արդարացիորեն կիսել օգուտները
Ներդնել և համագործակցել
Համաժողովը կազմակերպվում է «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնության շրջանակներում՝ https://ace.aua.am/projects/road-to-cop17
Նախաձեռնությունը մեկամյա գործողությունների շարք, որի նպատակն է բարձրացնել ազգային իրազեկվածությունը և զարգացնել կարողությունները՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ, որը տեղի կունենա 2026թ․ հոկտեմբերին Երևանում։
Սեպտեմբերի 12-ին նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կայացած աշխատաժողովով։ Հաջորդիվ կկայանան միջազգային համաժողովը, մասնագիտական և տեխնիկական աշխատարաններ, ինչպես նաև Biodiversity4All ծրագիրը:
«Ճանապարհ դեպի COP17» միջազգային համաժողովը իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի, CBD-ի քարտուղարության հետ համատեղ՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Համաժողովի եւ «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնության մասին ավելին կարող եք իմանալ այստեղ՝ https://ace.aua.am/projects/road-to-cop17/
Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղումով՝ https://shorturl.at/xkIro