ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.08.2025
Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին:
Վարչապետին ներկայացվել են ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մասնագիտական առաջարկները։ 
Քննարկվել է COP17-ի արդյունավետ կազմակերպման և միջգերատեսչական համագործակցության ապահովման վերաբերյալ տարբեր առաջարկություններ:
Վարչապետն ընդգծել է COP17-ը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կարևորությունը՝ շեշտելով, որ այն ևս մեկ լավ հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանը՝ իր տնտեսական ու մշակութային հնարավորություններով: 
https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/08/23/Nikol-Pashinyan-COP-17/