01.11.2024
Հայաստանը՝ #COP17-ն հյուրընկալող երկիր
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (CBD) կողմերը Կոլումբիայում քվեարկեցին Կողմերի հաջորդ համաժողովի (COP) օգտին, որը տեղի կունենա 2026 թվականին Հայաստանում։
Ընտրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև էր։ Հայաստանը հաղթեց 123-ից 65 ձայնով գաղտնի քվեարկությամբ։
Կենսաբազմազանության կոնվենցիայի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ COP հյուրընկալող երկիրն ընտրվել է քվեարկության արդյունքում: