Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովը` COP17-ը և «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիայի կողմերի համաժողովը` COP15-ն հյուրընկալող երկրներ, նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Զիմբաբվեի պատվիրակության հետ:
Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Զիմբաբվեի շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար տիկին Նյոնի հետ:
Կողմերը փոխանակվել են փոխադարձ հրավերներով , ապա քննարկել բնապահպանական երկու խոշոր միջոցառումների հյուրընկալմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում անդրադարձել կատարվել Հայաստանում գտնվող Ռամսարի տարածք համարվող միջազգային ճանաչում ունեցող խոնավ ջրաճահճային տարածքներին:
Տիկին Նյոնը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը ջրաճահճային տարածքների պահպանման և ավելացման ուղղությամբ:
Նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը և դրան հաջորդող համագործակցությունը կնպաստի բնապահպանական կոնվենցիաների միջև սիներգիզմի ապահովմանը և հետագայում փորձի ու նորարարական գաղափարների փոխանակմանը:
«Մենք, որպես զարգացող երկրներ պետք է փոխադարձաբար օգտակար լինենք միմյանց` անտառների հիմնման ,ջրաճահճային տարածքների մեծացման և ածխաթթու գազի կլանմանն ուղղված բնապահպանական ծրագրերի իրականացման հնարավորություններով»,-նշել է նախարարը: