ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.10.2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է COP 16-ի հանդիպմանը

նախագահի հրավերով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Կոլումբիայի Հանրապետությունում մասնակցում է  «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսի տասնվեցերորդ հանդիպմանը (COP 16)։
COP16-ի շրջանակում նախարարի տեղակալը մասնակցել է կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով.
«Կողմերի համաժողովը կարևոր է որոշումների ընդունման առումով, մասնավորապես՝ Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման, ֆինանսավորման, կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության, բնության հետ ներդաշնակ գոյակցելու տեսանկյունից: Մենք գտնում ենք, որ բոլոր երկրները, կազմակերպությունները և որոշումների կայացման համար պատասխանատու մարմինները պետք է իրենց ջանքերն ուղղեն Գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների իրականացմանը՝ ցուցաբերելով մասնակցային մոտեցումներ և  երաշխավորելով, որ բոլոր գործընթաները կուղեկցվեն  շահառուների բովանդակալից ներգրավվածությամբ»։
Նախարարի տեղակալն իր խոսքում նշել է  նաև , որ երկրները պետք է ստանձնեն քաղաքական պատասխանատվություն և կամք՝ վերանայելու իրենց քաղաքականությունը, կայացնելու որոշումներ բոլոր ֆինանսական ռեսուրսների առաջացման հարցում և իրականացնեն ռեսուրսների մոբիլիզացիա բոլոր մակարդակներում՝ ազգային, տարածաշրջանային, գլոբալ:
«Եվս մեկ անգամ կարևորելով կողմերի համաժողովը և դրա շրջանակներում ընդունված որոշումները, ես կոչ եմ անում ցուցադրել համագործակցային մոտեցում»,-իր ելույթը եզրափակել է Արա Մկրտչյանը։