ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.07.2025
Հիշեցում քաղաքացիներին. անտառներում հրդեհավտանգ շրջան է, պահպանե՛ք կանոնները, փրկե՛ք բնությունը

Հարգելի՛ քաղաքացիներ,
հիշեցնում ենք, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան:
Խնդրում ենք լինել առավել զգոն, հոգատար և հետևողական՝ միասին կանխելու անտառային հրդեհների առաջացումը:
Խնդրում ենք հետևել այս պարզ, բայց կարևոր խորհուրդներին.

  • մի՛ գցեք գետնին այրվող լուցկի և չմարված ծխախոտի մնացորդ
  • մի՛ վառեք խարույկ չնախատեսված վայրերում
  • մաքրե՛ք շրջակայքը շշերից, ապակու կտորներից, քանի որ դրանք կարող են արևի ճառագայթները կենտրոնացնել մեկ կետի վրա և դառնալ հրդեհի պատճառ
  • մի՛ թողեք տարածքում դյուրավառ նյութեր և դրանցով ներծծված լաթեր
  • միշտ համոզվե՛ք, որ անտառը լքելուց խարույկը լիովին մարված է
  • անտառամերձ տարածքներում մի՛ կատարեք չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից)։

Անմիջապես զանգահարե՛ք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին անտառային հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում:
 Հիշե՛ք, որ անտառը միայն բնություն չէ, այն մեր ազգային հարստությունն է, իսկ անվտանգությունը՝ առաջնահերթություն:
ՀՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia
ՀՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայություն/Ecopatrol Service of the MOE of RA