ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.07.2022
Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչություն

Վարչության պետ՝ Նոնա Բուդոյան, գլխավոր մասնագետ՝ Մարինե Սարիբեկյան, ավագ մասնագետ՝ Անի Ղուկասյան, «իԳործ» ծրագիր՝ Տաթևիկ Մանուչարյան։
Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչությունը նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է։
Վարչությունն իր կանոնադրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում ապահովում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով, այլ օրենքներով, Նախարարության կանոնադրությամբ Նախարարությանը վերապահված կլիմայի փոփոխության ոլորտում Նախարարության քաղաքականության մշակումը և իրականացումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով։
 Վարչությունն իր խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները.
կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության պետական քաղաքականության, ծրագրերի, ռազմավարությունների, իրավական ակտերի նախագծերի, ուղեցույցների մշակումը, և դրանց իրականացման գործընթացի ապահովում,
«Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի քարտուղարության գործառույթների իրականացում,
կլիմայի փոփոխությանը վերաբերող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակումը,
Ջերմոցային գազերի պետական հաշվառման սկզբունքների ու կարգերի նախագծերի մշակում՝ Կլիմայի Փոփոխության Միջկառավարական Խմբի/IPCC կողմից հաստատված ուղեցույցերի համաձայն,
կլիմայի փոփոխության հայեցակարգի և հիմնադրույթների մշակումը և կատարելագործումը, ինչպես նաև այդ բնագավառում նորմատիվ բնույթի իրավական ակտերի մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
մասնակցություն կանաչ տնտեսության խթանմանն ուղղված քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացին՝ իր իրավասությունների շրջանակում,
մասնակցություն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վիճակագրական հաշվետվությունների ներդրմանը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարմանը՝ կլիմայի փոփոխության մասով,
մասնակցություն էկոլոգիական իրազեկման, մշակույթի, դաստիարակության քաղաքականության, ծրագրերի և ռազմավարությունների, էկոլոգիական գիտության և կրթության ռազմավարության հիմնական ուղղությունների մշակմանը,
մասնակցություն կլիմայի փոփոխությանն ուղղված միջազգային ծրագրերի նախագծերի մշակմանը և Նախարարություն ներկայացված ծրագրերի նախագծերի ուսումնասիրմանը, դրանց վերաբերյալ կարծիքի տրամադրմանը,
մասնակցություն կլիմայի փոփոխությանն ուղղված միջազգային համագործակցության և միջազգային պարտավորությունների կատարման ապահովմանը, միջազգային պայմանագրերի մշակմանը: