ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.05.2023
Անցկացվում է «Կլիմայի փոփոխության հիմնախնդիրները Հայաստանում» սեմինարների շարք

Շրջակա միջավայրի նախարարության  համակարգմամբ իրականացվող «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» (CBIT) ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում անցկացվում է «Կլիմայի փոփոխության հիմնախնդիրները Հայաստանում» սեմինարների շարք: 
Դասընթացների նպատակն է դպրոցականների շրջանում բարձրացնել իրազեկությունը կլիմայի փոփոխության հիմնախնդիրների, այս համատեքստում Հայաստանում առկա խոցելիությունների, կիրառվող մեղմման և հարմարվողականության միջոցառումների և էներգաարդյունավետության, թափոնների կառավարման վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել երիտասարդների մասնակցությունը կլիմայի փոփոխության դեմ գործողություններում:
Մայիսի 18-ին Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության և ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Երևանի թիվ 75 հիմնական դպրոց և ներկայացրել կլիմայի փոփոխության գլոբալ համատեքստը, Հայաստանում առկա և կանխատեսվող ազդեցությունները, հետևանքները, խոցելիություններն ու ռիսկերը, կիրառելի հարմարվողականության և մեղմման միջոցառումները, ինչպես նաև էներգետիկայի ոլորտի զարգացումներն ու էներգաարդյունավետության գործողությունները: 
Ներկայացվել և քննարկվել են նաև թափոնների կառավարմանն առընչվող խնդիրներն ու լուծումները: