Երևանի պետական համալսարանում պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակեպությունների և դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և երիտասարդություն» թեմայով պանելային քննարկում-միջոցառում։
Միջոցառմանը որպես պանելային քննարկման բանախոս մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Նախքան քննարկումը նախարարի տեղակալը անդրադարձել է Միավորված ազգերի կազմակերպության գործունեությանը.
«1945 թվականին, երբ հիմնադրվեց ՄԱԿ-ը, աշխարհը վտանգների, տարաձայնությունների և բազմաթիվ մարտահրավերների առջև էր կանգնած։ Կազմակերպության գործունեության երկար տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել բազմաթիվ ձեռքբերումների։ ՄԱԿ-ի օրը ոչ միայն տոն է, այլև գործողության կոչ»,-նշել է նախարարի տեղակալը։
Պանելային քննարկման և ուսանողների հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է ընթացքում նախարարի տեղակալն անդրադաձել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող կլիմայական քաղաքականությանը, դրա ձևավորման մեջ երիտասարդների ներգրավվածությանը։
Արամ Մեյմարյանը պատասխանել է հարցին, թե ինչպես կարող է կառավարությունն աջակցել երիտասարդների կողմից ղեկավարվող կլիմայական նախաձեռնություններին և ապահովել, որ երիտասարդներն ունենան անհրաժեշտ ռեսուրսներ որևէ փոփոխություն անելու համար։
Նախարարի տեղակալը ներկայացրել է կլիմայի ոլորտում օրենսդրական նախաձեռնությունները, տեղական և միջազգային կլիմայական գործընթացները, դրանցում երիտասարդների ներգրավման ուղիները։