«Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի մեկնարկը կայացել է մայիսի 13-ին հանդիպում-քննարկման շրջանակներում, որին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ներկայացուցիչներ նախարարությունից, Վայոց ձորի մարզպետարանից, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից, տարբեր բնապահպանական կազմակերպություններից։
Քննարկման արդյունքում նշվել են մի շարք կարևոր դրույթներ Հիմնադրամի համար որպես ուղենիշ օգտագործելու համար։
Ծրագիրը նպատակ ունի մշակելու և իրականացնելու ռազմավարություններ՝ մեղմելու կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդ-արջ կոնֆլիկտի հակամարտության համատեքստում: Թիրախավորելով Վայոց Ձորի Եղեգիս համայնքը՝ ծրագիրը միտված է բարձրացնելու տեղաբնակների դիմադրողականությունը կլիմայի փոփոխության ազդակների նկատմամբ՝ տրամադրելով կարողությունների զարգացման հնարավորություններ և խթանելով այլընտրանքային եկամուտների ստեղծումը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ Darwin Initiative-ի միջոցով: