ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.05.2022
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Նախարարի  տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է քաղաքացիների և քննարկել նրանց հուզող հարցերը։
Քաղաքացիների կողմից հնչեցվել են բազմաթիվ հարցեր՝ կապված բնապահպանական խնդիրների լուծման, ինչպես նաև  անտառային և Սևանա լճի առափնյա տարածքների վարձակալության  հետ։
Միաժամանակ ներկայացվել են նաև ներդրումային բիզնես գաղափարներ։
Նախարարի տեղակալը բարձրացված հարցերի և առաջարկությունների առնչությամբ հանձնարարականներ է տվել մասնագիտական ստորաբաժանումներին՝ դրանց ընթացք տալու և լուծումներ գտնելու նպատակով։
Քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա  Ս.թ. հունիսի 24-ին։
Գրանցվելու համար կարող եք զանգահարել (011) 818 559 հեռախոսահամարով։