ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.06.2022
Արագածոտնի մարզում իրականացվել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքար

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մեկնարկել են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։ 
Միջոցառումներն այսօր իրականացվել են  Շրջակա միջավայրի նախարարության  Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի 1340 հա տարածքում:
Աշխատանքների ընթացքին հետևել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը:
Հիշեցում
Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:
 Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։