22.03.2023
2023 թվականին նախատեսված ծառատունկերի մեկնարկը տրված
Անտառների միջազգային օրվա կապակցությամբ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակներում՝ իրականացվել է տարվա առաջին ծառատունկը՝ Կապանի՝ Հրանտ Ոսկանյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի հարակից տարածքում։
Ծառատնկման աշխատանքներին ներգրավվել են ինչպես դպրոցի ուսուցչական կազմը, այնպես էլ բարձր դասարանների աշակերտները։
Տնկիները տրամադրվել են «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից՝ «Սոսու պուրակ» արգելավայրի տնկարանից։
Տնկվել են Արևելյան սոսիներ և Բարդիներ: