ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.12.2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Բերնադեթ Արակվիյեի հետ

Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Բերնադեթ Արակվիյեի հետ:
Կողմերը քննարկել են  Հայաստանի և Ռուանդայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հատկապես շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանության ոլորտներում: 
Ընդգծվել է նաև համագործակցության լայն հնարավորությունները բազմակողմ հարթակներում՝ ներառյալ  «Աֆրիկայի 2063 օրակարգի» և «Կայուն զարգացման 2030 օրակարգի» շրջանակում:
Հանդիպման ընթացքում նախարարը անդրադարձել է նաև ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի` COP17-ի կազմակերպմանը:
Խնդրահարույց գլոբալ բնապահպանական հարցերի շուրջ արդյունավետ երկխոսության և բազմաշերտ մասնակցության ապահովման նպատակով՝ Ռուանդային հրավիրել է համաժողովին ներկայացված լինել բարձր մակարդակով և ակտիվորեն մասնակցել օրակարգի ձևավորման աշխատանքներին։