ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.06.2025
ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը տեղափոխվել է վայրի կենդանիների համար նախատեսված խնամքի կենտրոն

Հանքավանի հյուրանոցում օրենսդրական խախտումներով անազատության մեջ պահվող ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը տեղափոխվել է վայրի կենդանիների համար նախատեսված խնամքի կենտրոն:
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Կոտայքի մարզի Հանքավանի «ՆԱԻՐԻ ՍՊԱ ՌԵԶՈՐԹՍ» հյուրանոցային համալիրում անազատության մեջ պահվող արջի  կեցության պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, և վայրի կենդանուն պահող անձը չունի լիազոր մարմնից համապատասխան թույլտվություն։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող արջը տեղափոխվել է  Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի վայրի կենդանիների խնամքի կենտրոն։
Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
DISCLAIMER: This photo footage is shared solely for the purpose of raising awareness and rescuing animals in distress. The content is intended for educational and informational purposes only. We strongly condemn any form of animal cruelty and do not advocate for or encourage violence of any kind. Our mission is focused on animal welfare and protection.