ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.05.2021
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում էր։
Նախարարի պաշտոնակատարն աշխատակազմին ներկայացրեց ԲԾԻԳ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանին, ապա  աշխատակազմի հետ առաջիկա անելիքների ու  2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն անցկացրեց։
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում ծրագրերը պետք է կյանքի կոչվեն ճիշտ գործիքակազմի կիրառման, օբյեկտիվ մրցույթների իրականացման, կապալառուների ու ներդրողների ներգրավման միջոցով:
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ կունենանք արդյունավետ գործող կառույց՝ պատասխանատու աշխատաոճով ու յուրաքանչյուր աշխատակցի անհատական ջանքով՝ ի նպաստ մեր պետության, շրջակա միջավայրի ու ՀՀ քաղաքացու: