ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.09.2025
Շրջակա միջավայրի նախարարությունը մասնակցել է «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ին

Շրջակա միջավայրի նախարարությունը մասնակցել է «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2025» լայնամասշտաբ միջոցառմանը, որը միավորել էր գործատուներին, դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին և համալսարանական ստորաբաժանումներին։ Միջոցառմանը ներկայացված էին նաև պետական կառույցներ, մասնավոր ընկերություններ և միջազգային կազմակերպություններ՝ ստեղծելով համագործակցության և նոր գործընկերային կապերի ձևավորման լայն հնարավորություններ։
Շրջակա միջավայրի նախարարության տաղավարում ներկայացվել են նախարարության հիմնական գործառույթներին 
վերաբերող տեղեկատվական բուկլետներ, նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։
Էքսպոյի շրջանակում մասնակիցներին տրամադրվել է տեղեկատվություն նախարարության թափուր հաստիքների, ինչպես նաև մասնագիտական հմտությունները զարգացնելու հնարավորությունների մասին։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են բնապահպանական և էկոկրթական խաղ-վիկտորինաներ։ Հաղթողները ստացել են մրցանակներ և օգտակար տեղեկատվություն՝ համադրելով ուսուցողական և ժամանցային բաղադրիչները։
«ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ը միավորել էր հազարավոր ուսանողների, շրջանավարտների և գործատուների, իսկ նախարարության մասնակցությունը կարևոր հնարավորություն էր երիտասարդների համար՝ ծանոթանալու նախարարության գործունեությանը և շրջակա միջավայրի ոլորտում երիտասարդության ներգրավման ուղիներին։