Պետական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ աշխատաժողով ՀՀ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (NDC) գործընկերության պլանի վերաբերյալ։
Աշխատաժողովի նպատակն էր նպաստել շահագրգիռ կողմերի իրազեկման բարձրացմանը Գործընկերության պլանի նշանակության մասին` Հայաստանում միջազգային օգնությունը համակարգելու և արագ և մասշտաբային տեխնիկական և ֆինանսական աջակցություն մոբիլիզացնելու գործում։
Աշխատաժողովը նաև ուղղված էր երկրում շահագրգիռ կողմերի լայն շրջանակի շահերի ներկայացման և ներառման ապահովմանը NDC գործընկերության պլանի հետագա գործընթացներում:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, և NDC գործընկերության աջակցման գրասենյակի տնօրենի տեղակալ Ռոմեո Բերտոլինին։ Խոսնակները կարևորեցին գործընկերության պլանի նշանակությունը՝ Հայաստանի NDC-ի իրականացման առաջընթացը հետևելու և, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողական միջոցառումներ իրականացնելու համար:
2018թ.օգոստոսին Հայաստանը միացել է NDC գործընկերությանը, որի նպատակն է աջակցել իր անդամ զարգացող երկրներին NDC-ների մշակման և արդյունավետ իրականացման գործընթացում: NDC գործընկերության պլանի շուրջ աշխատանքները մեկնարկել են 2019 թ.-ի սեպտեմբերից։
