Այսօր Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարանում «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Շենքերի զննում ասբեստ պարունակող նյութերի հայտնաբերման համար» թեմայով դասընթաց:
Դասընթացի ժամանակ ներկայացվել են ասբեստ պարունակող նյութերի հայտնաբերման և նույնականացման մեթոդները, կառավարման ռիսկերը, թափոնների մշակման և հեռացման հետ կապված հարցեր:
Բանախոսները խոսել են միջազգային փորձի, օրենսդրական կարգավորումների և Հայաստանի ունեցած միջազգային պարտավորությունների մասին:
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն հանդիսանում է վերոնշյալ ծրագրի «Շենքերի ոլորտում չափողականություն, հաշվետվողականություն և հավաստագրում (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի իրականացման գործընկերը: