ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.07.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը և նախարարության իրավախորհրդատու, «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանն աշխատանքային այցով եղել են «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում՝ «Ռամսարի» տարածքի ներկա վիճակի գնահատման, մոնիթորինգի և իրավիճակի վերլուծություն իրականացնելու նպատակով։
Նախարարի տեղակալի գլխավորությամբ աշխատանքային խումբը նախ այցելել է Արդենիս-Ալվար տեղամասում գտնվող Արդենիս բնական լիճ. տեղում իրականացվել է ջրի նմուշառում, ինչպես նաև թռչնադիտարկում։
Այնուհետև «Արփի լիճ» ազգային պարկի արգելոցային գոտում գտնվող դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) լիճ, որտեղ ևս իրականացվել է տարածքի դիտարկում և ջրի նմուշառում։
Հաջորդիվ նախարարի տեղակալն աշխատանքային խմբի և ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել Արփի լճի տարածքում, տեղում ծանոթացել ՊՈԱԿ-ի կենսաբազմազանությանը, պահպանվող տարածքների առանձնահատկություններին, հնարավորություններին և զբոսաշրջային ներուժին։ Ապա ՊՈԱԿ-ի վարչական շենքում աշխատակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել, քննարկվել են առկա հիմնախնդիրները, դրանք ճգրիտ գույքագրելու և համապատասխան խողովակներով բարձրաձայելու անհրաժեշտությունը:
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն առանձնացրել է մի քանի կարևոր ուղղություն, որոնց պետք է առանձնակի ուշադրություն դարձնել։
Նախարարի տեղակալն առանձնակի շեշտել է, որ զբոսաշրջային ներուժի զարգացմանն ուղղված ծրագրերում պետք է հատուկ ուշադրություն դարձնել պահպանվող տարածքի առանձնահատկություններին։
Արամ Մեյմարյանը հորդորել է գործընկերներին էկոզբոսաշրջային ծրագրեր մշակել հատկապես ընդգծելով թռչնադիտարկման համար տարածքի առանձնահատկությունները։
Քննարկվել են իրավախախտումների արձանագրման և պահպանությանն ուղված միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՊՈԱԿ-ի աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացման խնդրին և փաստել, որ կարիք կա հավասարակշռված և արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման աշխատանքներն ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական դաշտում դնել ինստիտուցիոնալ հենքի վրա։