ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.11.2024
Քննարկում «Արփի լիճ» ազգային պարկի գրավչությունը բարձրացնելու նպատակով

Քննարկվել է «Արփի լիճ» ազգային պարկի գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցելության ժամանակ տրված հանձնարարականների լուծման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում. Շիրակի հյուսիսում զբոսաշրջությունը զարգացնելու և Արփի լճի գրավչությունը բարձրացնելու նպատակով՝ նախօրեին Շրջակա միջավայրի նախարարությունում Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների և «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանով նախատեսված միջոցառումների կազմակերպման հնարավորությունները, որից հետո պատասխանատուները համատեղ քննարկել են մրցութային եղանակով նավավարության ծառայություններ ձեռք բերելու և Արփի լճում նավավարության նպատակով զբոսաշրջիկներին նավակներ հատկացնելու հնարավոր հեռանկարները։