ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2024
Ներկայացվել է բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հանդես է եկել մամուլի ասուլիսով՝  ներկայացնելով բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը։
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի համաձայն՝ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար մասհանումներ են տրամադրվում։
Յուրաքանչյուր տարի համայնքներից շրջակա միջավայրի նախարարություն համաձայնեցման են ներկայացվում տարբեր ծրագրեր, որոնցով հնարավորինս լուծվում են առկա բնապահպանական խնդիրները։
- Հայաստանի 15 համայնքում 2025 թվականին իրականացվելու են 1 մլրդ դրամից ավելի բնապահպանական սուբվենցիոն ծրագրեր,
- Ծրագրերը տարբեր բնույթի են։ Արդեն հաստատված ծրագրերն են՝ ոռոգման ջրագծերի կառուցում, գետերի հուների մաքրում, անտառվերականգնում, պուրակների բարեկարգում, էներգախնայողություն և այլն,
- Աշխատանքներ նախատեսված են Գյումրիում, Արթիկում, Ստեփանավանում, Ալավերդիում, Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Մեծամորում, Թալինում, Մեղրիում, Կապանում, Քաջարանում, Մասիսում, Արարատում, Երևանում,
- Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի ակտիվանում են թե համայնքները, թե փոխվում է բնապահպանական ծրագրերի որակը։ 2023 թվականին ներկայացվել էր 8 համայնքի բնապահպանական սուբվենցիա 487 մլն դրամի սահմաններում, ընթացիկ տարվա վերջին տվյալներով 5 համայնք՝ 322 մլն դրամի սահմաններում, 2025 թվականին արդեն 1 մլրդ դրամից ավելի։ 
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝  https://armenpress.am/hy/article/1203132