ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.10.2021
Անտառամերձ բնակավայրերի բնակիչներին կտրամադրվեն թափուկ վառելափայտի օրենքով սահմանված չափաքանակներ. բնակավայրերի ցանկը լրացվել է

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների համատեղ հրամանով լրացվել է  ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող համայնքների/բնակավայրերի ցանկը։
Թափուկ վառելափայտն անվճար տրամադրվում է սույն հրամանով սահմանված բոլոր բնակավայրերի բնակիչներին, եթե մոտակա անտառհատվածներում է առկա է բավարար քանակությամբ թափուկ վառելափայտ։
Ցանկում նշված 8 մարզերի (Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի) անտառամերձ համայնքների/բնակավայրերի բնակիչներին թույլատրվում է սահմանված կարգով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան անտառտնտեսության մասնաճյուղերից և ազգային պարկերից  մթերել և անվճար ձեռք բերել մինչև 8 խմ թափուկ վառելափայտ։
Հավելենք նաև.
Թափուկ վառելափայտի մթերումն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։ 
Թափուկ վառելափայտի տրամադրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված թափուկի առկայությունից։ 
Թափուկի դուրս բերումն «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից իրականացվում է այն անձի կողմից, ում տրամադրվել է թափուկի օգտագործման տոմսը։
Հորդորում ենք զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես օրենսդրական դաշտում: Մեր երկրում անտառը հանդիսանում է ազգային հարստություն, որի կառավարումը վերապահված է պետական կառավարման ինստիտուտներին։

Բնակավայրերի ցանկը՝
Լոռու մարզ
«Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ - Վանաձոր, Ֆիոլետովո, Շահումյան, Մարգահովիտ, Անտառաշեն, Լերմոնտովո, Բազում, Ազնվաձոր, Քարաձոր, Ղուրսալ, Նոր Խաչակապ, Արջուտ, Դարպաս, Լեռնապատ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ, Փամբակ, Անտառամուտ, Գուգարք, Դեբեդ, Եղեգնուտ, Ձորագյուղ,  Հալավար։
«Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ - Ալավերդի, Թումանյան, Օձուն, Շնող, Թեղուտ, Արևածագ, Ամոջ, Մղարթ, Նեղոց, Հագվի, Արդվի,  Հաղպատ, Ծաղկաշատ,
Դսեղ, Լորուտ, Աթան, Ահնիձոր, Շամուտ, Մարց, Քարինջ, Չկալով
«Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղ- Ախթալա խոշորացված համայնք՝ Ախթալա, Շամլուղ, Բենդիկ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան բնակավայրեր, Ալավերդի խոշորացված համայնք՝ Աքորի, Ջիլիզա, Լեն Հանքեր, Դաչա բնակավայրեր,  Մադան բնակավայրեր
«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղ- Ստեփանավան, Ուրասար, Կաթնաղբյուր, Սվերդլով, Ուռուտ, Բովաձոր, Լոռի Բերդ, Ագարակ, Յաղդան, Հովնանաձոր, Կողես, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Պուշկինո, Ամրակից
«Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ- Մեծավան, Սարչապետ, Պրիվոլնոյե, Լեռնահովիտ, Բլագադարնոյե, Դաշտադեմ, Կաթնառատ, Սարատովկա, Պետրովկա, Միխայլովկա, Արծնի, Ապավեն, Գոգավան, Նովոսելցովո, Մեդովկա, Կրուգլայա շիշկա, Գետավան, Մեղրահովիտ, Նորամուտ, Ձյունաշող, Ձորամուտ, Կաճաճկուտ։

Տավուշի մարզ
«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղ- Բերդ, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Մովսես, Նորաշեն, Վ.Կ. Աղբյուր, Նավուր, Իծաքար, Տավուշ, Չինչին, Այգեպար, Ն.Կ. Աղբյուր, Վ. Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար
«Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ -Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջևան, Բերդավան, Նոյեմբերյան, Կողբ, Զորական, Հաղթանակ, Լճկաձոր, Արճիս, Այրում, Դովեղ
«Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ -  Վազաշեն, Այգեհովիտ, Կայան ավան, Ազատամուտ, Դիտավան, Խաշթառակ, Լուսահովիտ, Իջևան, Գանձաքար, Հովք, Գետահովիտ
«Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ- Ենոքավան, Լուսաձոր, Ակնաղբյուր, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան, Աճարկուտ, Կիրանց
«Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն - Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք

Կոտայքի մարզ
«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ- Մեղրաձոր համայնք՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Փյունիկ, Արտավազ, Հանքավան, Հրազդան համայնք՝ Կաքավաձոր, Ջրառատ, Վանատուր, Մաքրավան,   Աղբյուրակ թաղամասեր, Քաղսի, Սոլակ համայնքներ, Չարենցավան, Արզական,  Բջնի, Եղվարդ համայնք գյուղ Բուժական, Թեղենիք և Քարաշամբ համայնքներ, Սարալանջ

Սյունիքի մարզ
«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ -Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Քաշունի, Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, Ներքին Խնձորեսկ,  Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Արավուս
«Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ -Ձորաստան, Առաջաձոր, Վանեք, Գեղի, Չափնի, Սևաքար, Անտառաշատ, Տավրոս, Ուխտավայր, Ներքին Խոտանան, Շրվենանց, Սյունիք, Նորաշենիկ, Եղեգ, Ներքին Հանդ, Ծավ, Շիկահող, Սրաշեն, Ճակատեն, Ուժանիս, Ագարակ, Եղվարդ, Կաղնուտ, Խդրանց, Վարդավանք, Գեղանուշ, Քաջարան, Լեռանձոր, Աճանան, Նոր Աստղաբերդ, Կապան (Բեխ,Վաչագան, Բաղաբուրջ, Շհարջիկ, Կավարտ թաղամասեր), Աղվանի, Տանձավեր, Վերին Խոտանան, Արծվանիկ և Դավիթ Բեկ բնակավայրեր, Կապան քաղաքի Բարաբաթում, Աշոտավան, Արփիկ թաղամասեր, Երկաթուղայինների նրբանցքների և Գրիգոր Արզումանյանի փողոցի սեփական տներ 
«Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղ- Դարբաս, Արևիս, Լծեն, Շենաթաղ, Լոր,   Շամբ,  Գետաթաղ, Թասիկ, Շաղաթ, Որոտան 
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն - Ալվանք, Կարճևան, Լեհվազ, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Շվանիձոր, Վահրավար, Գուդեմնիս, Կուրիս, Նռնաձոր, Թխկուտ, Այգեձոր 

Արագածոտնի մարզ
«Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ- Լեռնապար, Ծիլքար, Գեղարոտ, Ճաճկառիս, Միջնատուն, Մելիքգյուղ, Ավշեն, Ալագյազ, Ռիա-Թազա, Սանգյուղ, Սիփան, Նիգավան, Վարդաբլուր, Ծաղկահովիտ, Լուսագյուղ, Սարալանջ, Ապարան, Կայք, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ, Եղիպատրուշ, Քուչակ, Ջրամբար, Երնջատափ, Շողակն,  Անտառուտ, Բյուրական

Գեղարքունիքի մարզ
«Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղ- Անտառամեջ, Ձորավանք, Կալավան, Դպրաբակ, Բարեպատ, Այգուտ, Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Վահան, Դրախտիկ
«Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն -
     Սևանի մասնաճյուղ - Ծովագյուղ, Ցամաքաբերդ, Սևան, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Ծովազարդ
     Վարդենիսի մասնաճյուղ-  Կարճաղբյուր, Ծովակ, Նորակերտ, Գեղամասար, Ավազան
     Վարդենիկի մասնաճյուղ - Մարտունի, Վաղաշեն, Աստղաձոր, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար
     Նորատուսի մասնաճյուղ - Լճափ, Բերդկունք, Այրիվան, Կարմիր, Նորատուս
     Արևիկի մասնաճյուղ - Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ
     Մարտունու մասնաճյուղ - Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Ն. Գետաշեն
     Արտանիշի մասնաճյուղ - Ջիլ, Արտանիշ, Շորժա, Աղբերք Դրախտիկ

Վայոց ձորի մարզ
«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ - Աղնջաձոր, Գողթանիկ, Եղեգիս, Շատին, Վարդահովիտ, Հերմոն, Հորս, Թառաթումբ, Արտաբույնք, Արտավան, Սարավան, Ջերմուկ, Հերհեր, Կարմրաշեն, Խաչիկ, Գնդևազ, Գոմք

Շիրակի մարզ
«Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղ - Գյումրի, Բասեն, Ջրառատ, Հովիտ, Կապս, Ջրաձոր, Առափի, Ախուրյան, Մեծ Սարիար, Կրաշեն, Ջաջուռ, Լեռնուտ, Շիրակ, Կամո, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Պեմզաշեն, Սառնաղբյուր, Տուֆաշեն, Աշոցք, Զույգաղբյուր, Վարդաղբյուր, Արփենի, Գոգահովիտ, Ձորաշեն, Սարապատ, Կաքավասար, Սարագյուղ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Սալուտ, Թորոս, Մուսայելյան, Հարթաշեն։