ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.03.2024
Կայացել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի կայունության և արդյունավետության բարձրացում» թեմայով քննարկում

Կայացել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի կայունության և արդյունավետության բարձրացում» թեմայով քննարկում:
Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
-  Քննարկվել են բնական ռեսուրսների, ինչպես նաև կանաչ ներդրումների, գյուղատնտեսության ոլորտի արտադրողականության և եկամտաբերության ու ոլորտի մրցունակության խնդիրները, 
- Ներկայացվել են Հայաստանում գյուղատնտեսական արտադրության վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատականները:  
- Ուսումնասիրվել են  ոլորտային աջակցության ծրագրերը՝ ուրվագծելու բարելավման ուղիները:  
Ոլորտի կայուն աճի և զարգացման համար կարևորվել է պետական շահագրգիռ  գերատեսչությունների միջև այս համագործակցության շարունականությունը: