ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.02.2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ADB) Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի պաշտոնակատար Լյուկ Ֆոչմանին և ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանին

Նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի (ADB) Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի պաշտոնակատար Լյուկ Ֆոչմանին և ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանին։
Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Քննարկման առանցքում COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացն էր՝ ներառյալ կազմակերպչական օրակարգը, համակարգման կարիքներն ու հնարավոր աջակցության ուղղությունները։
Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են  նաև ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող բնապահպանական և կլիմայական ծրագրերին ու առաջիկա նախաձեռնություններին, որոնք միտված են Հայաստանում շրջակա միջավայրի կայուն զարգացմանն ու կլիմայական դիմակայունության բարձրացմանը։ 
Մասնավորապես անդրադարձ է եղել  Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագրերին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են գործընկերության շարունակականության կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով առաջ մղել այն նախաձեռնությունները, որոնք կմեծացնեն բնապահպանական արդյունքը և կաջակցեն Հայաստանի երկարաժամկետ կայուն զարգացման առաջնահերթություններին։