ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.04.2025
Մասնագիտական քննարկում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտության ուսանողների հետ

Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտության ուսանողների հետ։
Մասնագիտական քննարկումը նախաձեռնել էին համալսարանի Միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը և Շրջակա միջավայր ու կայուն զարգացման ամբիոնի վարիչ Նարինե Խալաթյանը։
Մարի Չաքրյանն ուսանողներին ներկայացրեց Օրհուսի կոնվենցիայի հիմնասյուները՝
- Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության իրավունքը
- Որոշումների կայացմանը հանրության մասնակցության իրավունքը
- Արդարադատության մատչելիությունը
Քննարկման հիմնական շեշտը դրվել է կոնվենցիայի սկզբունքների կիրառմանը ՇՄԱԳ գործընթացներում, որոնք հնարավորություն են տալիս քաղաքացիներին ազդեցություն ունենալ շրջակա միջավայրին վերաբերող ծրագրերի պլանավորմանը և իրականացմանը։
Նա օրինակներով ներկայացրել է  այն դեպքերը, երբ հանրության ակտիվ ներգրավվածությունը զգալի ազդեցություն է ունեցել որոշումների ընթացքի վրա։
Հանդիպումն ամփոփվել է ուսանողների հարցերով և մասնագիտական խորհրդատվությամբ։