31.07.2024
Հուլիսի 31-ը Ռեյնջերների օրն է
Ամեն տարի հուլիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ռեյնջերների օր (World Ranger Day): Օրը նշվում է սկսած 2007 թվականից, այն հռչակվել է Միջազգային ռեյնջերների ֆեդերացիայի (IRF) կողմից՝ նշելու անտառապահների ներդրումը բնության պահպանման գործում։
Հայաստանում անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ու պաշտպանությունը օրենքով վերապահված է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը։
Էկոպարեկային ծառայությունը՝
- ապահովում է պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը 24/7 ռեժիմով,
- ապահովում է պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների պահպանումը,
- իրականացնում է անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողությունը,
- ապահովում կամ կանխարգելում է Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցությունը և այլն։