ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.02.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցում է «Կլիմայական գործողությունների և տնտեսական մրցունակության ինտեգրումը Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում» խորագրով միջոցառմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցում է «Կլիմայական գործողությունների և տնտեսական մրցունակության ինտեգրումը Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում» խորագրով միջոցառմանը։
Հանդիպումը միտված է նպաստելու  Եվրասիական երկրների և ՏՀԶԿ-ի (OECD) միջև գործընկերության ամրապնդմանը։ Այն նաև նպատակ ունի նպաստել գործընկերների միջև փոխանակմանը տարածաշրջանի տնտեսական զարգացման հավակնությունները կլիմայական և բնապահպանական նպատակների հետ համապատասխանեցնելու համար: 
Միջոցառմանը քննարկվելիք հիմնական հարցերը ներառում են կայուն ենթակառուցվածքը, արդյունաբերության ածխաթթվայնացումը, ցածր ածխածնային և կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկությունների էկոլոգիապես ավելի կայուն վիճակը և տեսակով կարևոր հումքի կառավարումը:
Այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD-ի) բնապահպանական տնօրինության Կանաչ աճի և գլոբալ հարաբերությունների ներկայացուցիչ տիկին Կումի Կիտամորիին։
Նախարարի տեղակալը Հայաստանի Հանրապետության անունից երախտագիտությունը է հայտնել OECD-ին՝ երկրի բնապահպանական քաղաքականության և կանաչ աճի նախաձեռնությունների առաջխաղացման գործում շարունակական աջակցության համար:
«Մեր համատեղ ջանքերի շնորհիվ զգալի առաջընթաց ենք գրանցել բնապահպանական կառավարման՝ մասնավորապես՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։ OECD-ի փորձն անգնահատելի է եղել՝ օգնելով համապատասխանեցնել մեր քաղաքականությունը միջազգային լավագույն փորձին և ԵՄ դիրեկտիվներին:
Հայաստանի Հանրապետությունն հավատարիմ է մնում մեր համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես բնապահպանական պատասխանատվության մեխանիզմների բարելավման, կանաչ տնտեսության քաղաքականության ընդլայնման և ջրի կայուն կառավարումն ապահովելու գործում: Ձեր աջակցությունը շարունակում է վճռորոշ դեր խաղալ այս ջանքերում»,-նշել է նախարարի տեղակալը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP17) Հայաստանի Հանրապետությունում անցկացման նախապատրաստական հարցերին։