ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.06.2024
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն ընտրվել է որպես հեղինակավոր բնական կապիտալի «Երիտասարդ առաջնորդներ» մրցանակի դափնեկիր

 Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն ընտրվել է որպես  հեղինակավոր բնական կապիտալի «Երիտասարդ առաջնորդներ» մրցանակի դափնեկիր:
Ս.թ. հունիսի 3-ից 7-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանում կայացավ «Բնական կապիտալ (Natural Capital)» սիմպոզիումը, որին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարի խորհրդական Պարույր Սիմոնյանը և բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ոսկեհատ Գրիգորյանն ընտրվել է որպես  հեղինակավոր բնական կապիտալի «Երիտասարդ առաջնորդներ» մրցանակի դափնեկիր: Նրան մրցանակը շնորհվել է   հունիսի 5-ին Սթենֆորդի համալսարանում՝ սիմպոզիումի ժամանակ: Գրիգորյանը աչքի է ընկել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) անդամ հինգ զարգացող երկրների շարքում և նրանց միջից ընտրվել որպես հաղթող թեկնածու։
Սիմպոզիումի ընթացքում նա ներկայացրել է կենսաբազմազանության ոլորտում իր աշխատանքային գործընթացն ու նախարարության առջև դրված խնդիրները, կիսվել ոլորտի առաջնահերթություններով, այդ ուղղությամբ կատարված աշխատանքով և էկոհամակարգային ծառայությունների գնահատման և արժևորման կարևորության մասին։  
Իր խոսքում նա ընդգծել է քաղաքականության մշակման և կիրառման  հավասարակշռության կարևորության մասին՝ միաժամանակ անդրադառնալով նրանց կարիքներին ու խնդիրներին, ում ապրուստը կախված է էկոհամակարգային ծառայություններից: Նա ընդգծել է, թե որքան կարևոր է ապահովել էկոհամակարգերի կայուն կառավարումը, դրանք պահպանելով ապագա սերունդների համար, որոնց սոցիալական օգուտները հաճախ գնահատվում են միայն կորցնելուց հետո:
Շնորհավորում ենք տիկին Գրիգորյանին իր նշանակալի ձեռքբերումների և բնական կապիտալի առաջնորդների կարևոր աշխատանքին աջակցելու համար: