2022 թվականի նոյեմբերի 7-18-ը Եգիպտոսում կայանալիք COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ, Հայաստանի ներուժը գնահատելու և Հայաստանը ներկայացնելու նպատակով, շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին, որոնց գործունեությունը միտված է բնապահպանական և կլիմայական խնդիրների լուծմանը։
Հետաքրքրված անհատները և կազմակերպությունները պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին՝
- Գործունեությունը, մատուցած ծառայությունը կամ արտադրանքը նպաստում է կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և/կամ մեղմմանը,
- Գործունեությունը, մատուցած ծառայությունը կամ արտադրանքը բնապահպանական տեսանկյունից նորարարական է,
- Գործունեությունը, մատուցած ծառայությունը կամ արտադրանքը էկոլոգիապես մաքուր է, համապատասխանում է միջազգային ստանդարտներին և գործունեության ընթացքում վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումները հասցված են նվազագույնի։
Ցանկացողները պետք է հայտ ներկայացնեն շրջակա միջավայրի նախարություն, որը կքննարկվի նախարարի փետրվարի 10-ի N39–Ա հրամանով հաստատված աշխատանքային խմբի անդամների կողմից՝ վերջնական ընտրություն կատարելու նպատակով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2022 թվականի ապրիլի 1-ը։
Կոնտակտային տվյալներ՝
Կլիմայական քաղաքականության վարչություն
հեռ․՝ (+374 11) 818552
էլ․հասցե՝ climate_change@env.am